Հապալաս՝ Մարսից. երկրաբանական առեղծված՝ Կարմիր մոլորակից. Curiosity-ի նոր լուսանկարը
«ՆԱՍԱ-ի Opportunity տիեզերանավի մեծ եղբայրը՝ Curiosity –ին,… նոր հայտնագործություն է արել, որը երկրաբանները և շփոթեցնող, և հուզիչ են համարում», - գրում է NY Daily News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Տեիեզերական գործակալության հայտարարությունը:
Ինքը՝ լրատվամիջոցը հայտնագործությունը «հապալաս» է անվանում՝ հատապտղի հետ ունեցած նմանության պատճառով: Գիտնականները սա անվանում են «երկրաբանական առեղծված»:
Խոսքը սֆերուլների՝ ոլորտիկների կուտակման մասին է Մարսի լեռնային տեղանքներում: ՆԱՍԱ-ի գիտնականները պնդում են, որ նման խիտ կուտակումներ նախկինում չեն տեսել, իսկ ստացված լուսանկարն անվանում են «ամենաարտասովորը ամբողջ առաքելությունից»:
Ենթադրվում է, որ սֆերուլներն առաջացել են այն ժամանակ, երբ հանքանյութերը անջատվել են ջրից և պինդ զանգվածի վերածվել: Դրանք լավագույն ապացույցն են, որ ժամանակին Մարսը խոնավ է եղել:










