Օրական 8 ժամից ավելի աշխատելը կարող է սպանել մարդուն. հետազոտություն
Ֆին գիտնականները վերջերս մի հետազոտություն են անցկացել աշխատաժամերի և մարդու առողջության միջև եղած կապն ուսումնասիրելու նպատակով, և ստացված արդյունքները լուրջ մտածելու տեղիք կտան հատկապես այն մարդկանց, ովքեր սովոր են վերջինը դուրս գալ աշխատավայից, գրում է YahooNews-ը:
Պարզվում է` 8 ժամից ավելի աշխատելու դեպքում մարդու մոտ ի հայտ է գալիս սթրես, բարձրանում է արյան ճնշումը, իսկ դրա հետ համադրելով նաև այդ ընթացքում օգտագործված անառողջ արագ սնունդն ու սակավաշարժությունը, հանգեցնում են առողջական լուրջ խնդիրների, որոնք մահվան պատճառ են դառնում:
Բացի այս գիտնականները նաև բացահայտել են, որ եթե աշխատավայրում մարդն անցկացնում է 8 ժամից ավելի, ապա նրանց մոտ 40-80% ով ավելի շատ հավանական է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։
Մասնագետները եկել են այս եզրահանգման` ուսումնասիրելով վերջին 50 տարիների ընթացքում այս ոլորտում արված հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել են 22 հազար մարդ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Մեծ Բրիտնաիայից և Նիդեռլանդներից:










