Ամերիկացիները ստեղծել են պատմության մեջ ամենաարագավազ ռոբոտը (տեսանյութ)

12:37 • 16.09.12

ԱՄՆ ռազմական հետազոտական DARPA գործակալությունը պատրաստել է աշխարհում երբևէ ստեղծված ամենաարագավազ ռոբոտը, որն իր արագությամբ գերազանցում է նույնիսկ աշխարհահռչակ օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտին:


Ինչպես նշում է Newslite-ը` Cheetah կոչվող ռոբոտն ունակ է 12.5 կմ/ժ արագություն զարգացել 20 մետրանոց վազող հարթակի վրա:


«Հեպարդի օրինակով ռոբոտ ստեղծելով` մենք ամենևին էլ նպատակ չենք հետապնդում կրկնօրինակել բնությանը»,– ասել է ծրագրի ղեկավար Ջիլ Փրաթը:


«Մենք պարզապես վերցրել ենք բնությունից ի վեր հեպարդներին տրված արագության և ճկունության մեխանիզմը և կիրառել ռոբոտի ստեղծման հարցում»,- ավելացրել է նա։