Իտալիայում ստեղծվել է գերեզմանատների նավիգացիոն համակարգ
Իտալիայում ներկայացվել է համակարգչային մի ծրագիր, որը հնարավորություն է տալիս արագ կողմնորոշվել գերեզմանատներում: Այժմ հանգուցյալների շիրիմին այցի եկած մարդիկ երկար ժամանակ չեն վատնի անհրաժեշտ տապանաքարը գտնելու համար, գրում է One News Page-ը:
Easy Grave կոչվող նավիգացիոն համակարգը ստեղծել են Մոլիզե համալսարանի գիտնականները: Էլեկտրոնային ուղեցույցի ծառայություններից օգտվելու համար պարզապես հարկավոր է գրել այն հանգուցյալի անուն- ազգանունը, ում շիրիմն անհրաժեշտ է գտնել: Դրանից հետո էկրանին կհայտնվի գերեզմանատան քարտեզը և ցույց կտա շիրիմի գտնվելու վայրը և դեպի այն հասնելու ամենակարճ ճանապարհը:
Մոտ ժամանակներում մասնագետները պատրաստվում են ստեղծել նաև սմարթֆոնների միջոցով գործող այս ծրագրի տարբերակը:










