Մոտ ապագայում Google Earth-ը կլինի օնլայն տարբերակով
Հանրահայտ Google ընկերությունը Google Earth ծառայությունից օգտվողների համար մոտ ապագայում անակնկալ է պատրաստել. Google Earth-ը կլինի օնլայն տարբերակով, հայտնում է «Բի Բի Սի»-ն:
Այդ նպատակով Միջազգային տիեզերակայանի վրա բարձր ճշգրտությամբ 2 տեսախցիկներ կտեղադրվեն, որոնք յուրաքանչյուրին կտրամադրեն տիեզերքից արված թարմ լուսանկարներ:
Տեսախցիներից մեկն ամուր կտեղադրվի, իսկ մյուսը կպտտվի՝ տարբեր ուղղություններից արված լուսանկարներտրամադրելու նպատակով:
«Որակապես այս լուսանկարները չեն տարբերվի Google Earth-ի ներկայիս լուսանկարներից, սակայն ի տարբերություն դրանց` Միջազգային տիեզերակայանից արվածները կլինեն անհամեմատ ավելի թարմ»,- նշել է տեսախցիկների ստեղծմանը մասնակցած գիտնականներից մեկը:
Ծառայությունը կլինի անվճար:










