Samsung-ն իր գովազդային հոլովակում ծաղրել է iPhone 5-ին (տեսանյութ)

12:01 • 17.09.12

Հարավկորեական Samsung ընկերությունն իր նոր գովազդային հոլովակում օգտագործել է մրցակից Apple ընկերության նորույթը՝ iPhone5-ը՝ թվարկելով մրցակցի բոլոր բացասական կողմերը: «Հարկավոր չէ լինել հանճար» (It doesn't take a genius) լոզունգի ներքո թվարկվում են երկու գաջեթների բնութագրերը: Ինչպես հայտնի է, «հանճար» են անվանում Apple-ի խանութների խորհրդատուներին, հայտնում է vz.ru-ն:

 

Ընկերությունը գովազդում օգտագործել է սմարթֆոնի միայն այն պարամետրերը, որոնցով Samsung-ն առաջատար է:

 

iPhone-ի բազմաթիվ առավելություններ ուղղակի հաշվի առնված չեն, օրինակ՝ FaceTime-ը, iCloud-ը և iTunes-ին ինտեգրումը: Բացի այդ, Android 4.0 պլատֆորմը, որի հիման վրա աշխատում է Galaxy-ն, թողարկվել է մոտ մեկ տարի առաջ, իսկ iPhone-ում կիրառված iOS 6.0-ը բոլորովին նոր է, հայտնում է TCH-ը:

 


 

 

Samsung-ն իր գովազդային հոլովակում ծաղրել է iPhone 5-ին (տեսանյութ)