Պակիստանում արգելափակվել է YouTube-ը

23:50 • 17.09.12

Պակիստանի տարածքում այսօր արգելափակվել է YouTube տեսապորտալը: Նման որոշում են կայացրել տեղի իշխանությունները այն բանից հետո, երբ ամերիկյան Google ընկերությունը, որը YouTube-ի սեփականատերն է, հրաժարվել է ցանցից հանել ԱՄՆ-ում նկարահանված սկանդալային «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը, հաղորդում է vesti.ru-ն:


Պակիստանի իշխանությունները խոստանում են բացել YouTube-ի մատչումը անմիջապես, երբ պրովակացիոն կարճամետրաժ ֆիլմը հանվի այնտեղից:


«Աստծուն ծաղրող ինֆորմացիան անթույլատրելի է ցանկացած հանգամանքներում», - նման կերպ է մեկնաբանել երկրի դիքորոշումը Պակիստանի վարչապետ Պաջա Փերվեզ Աշրաֆը:


Այդ շիկացող կրքերի պարագայում շատ ավելի արագ են կողմնորոշվել Աֆղանստանի իշխանությունները, որոնք արգելափակել էին իրենց երկրում YouTube-ը դեռ սեպտեմբերի 12-ին:

 

Պակիստանում արգելափակվել է YouTube-ը