Հայաստանը 113-րդ Facebook-ային երկիրն է. Socialbakers-ի զեկույցը
Սոցիալական կայքերի վիճակագրությամբ և վերլուծությամբ զբաղվող Socialbakers ընկերությունն ուսումնասիրություն է անցկացրել Facebook-ի վերաբերյալ, որում աշխարհի երկրները միմյանց միջև հորիզոնականներ են բաժանում՝ ըստ այդ սոցկայքում ցուցաբերած ակտիվության: Նկատի է առնված ոչ միայն գրանցված օգտատերերի քանակը, այլև մուտքը կայք՝ վերջին շաբաթում:
Ըստ այդմ՝ առաջատար է ԱՄՆ-ն՝ 163 328 640 FB օգտատերով: Նրան հաջորդում են Բրազիլիան (56,8 մլն), Հնդկաստանը (54,7 մլն), Ինդոնեզիան (39, 7 մլն) և Մեքսիկան (37,4 մլն), չնայած որ Հնդկաստանն առաջատարների թվում վերջին շաբաթվա ընթացքում կայք մտածների նվազագույն՝ 4, 7 տոկոս ցուցանիշն ունի: Թուրքիան 7-րդն է աշխարհում՝ FB-ից օգտվող 31,7 մլն մարդկանցով:
17-րդ տեղում հայտնված Ճապոնիայում Facebook-ից օգտվում է 14,8 մլն մարդ, 30-րդը դարձած Ռուսաստանում՝ 6 մլն, 48-րդը դարձած Արաբական Միացյալ Էմիրություններում՝ 3 մլն:
Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը 84-րդն է՝ 872 640, Վրաստանը՝ 85-րդը՝ 816 300 FB-օգտատեր ցուցանիշով: Հայաստանը 113-րդն է՝ 325 140 ցուցանիշով: Ըստ Socialbakers-ի՝ անցած շաբաթ գրանցվածների 10.96%-ն է մտել Facebook, իսկ վերջին կես տարվա համեմատ Հայաստանում Facebook-ից օգտվողների թիվն աճել է 44 հազարով: Մեր երկրում FB-ից ավելի շատ օգտվում են կանայք՝ 53 տոկոս, քան տղամարդիկ (47%):
150 երկրների ցուցակը եզրափակում է Գամբիան՝ 93 380 օգտատերով:










