Audi-ն Փարիզում կներկայացնի էքսկլյուզիվ SQ5-ը, որը 92 հազար եվրո արժի (լուսանկարներ)
Audi-ն Փարիզի ավտոցուցադրության շրջանակներում կներկայացնի հատուկ 50 օրինակից բաղկացած շարքով արտադրվող SQ5 քրոսովերի «լիցքավորված» տարբերակը: Նոր մշակման ենթարկված շքեղ սրահի և շքեղ արտաքին ձևավորման արդյունքում SQ5 TDI Exclusive Concept անունով քրոսովերը մոտ մեկուկես անգամ սովորականից բարձր գին է ստացել, հաղորդում է auto.vesti.ru-ն:
Q5 քրոսովերների ընտանիքի ամենադինամիկ մոդելը` Audi SQ5-ը Եվրոպայի շուկայում, ճշտված տվյալներով, կհայտնվի 2012թ. վերջին: S շարքի պատմության ընթացքում առաջին անգամ մեքենան ստացել է ոչ թե բենզինային այլ դիզելային շարժիչ:
SQ5-ի վրա տեղադրվել է 3 լիտրանոց դիզելային շարժիչ կրկնակի տուրբոներմղման համակարգով, որի հզորությունը կազմում է 313 ձիաուժ և 650 Նմ: Աշխատելով 8 աստիճան «ավտոմատի» հետ շարժիչը մեքենային 0-ից 100 կմ/ժ արագության հասցնում է 5,1 վայրկյանում:










