Twitter-ը iPad-ի և սմարթֆոնների համար նախատեսված նոր հավելվածներ է թողարկել
Twitter միկրոբլոգային ծառայությունը ներկայացրել է Apple iPad-ի և Android սմարթֆոնների և iPhone-ի համար հավելվածների պաշտոնական թարմացումները, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ինչպես ասվում է Twitter-ի պաշտոնական բլոգում հրապարակված հաղորդագրությունում, iPad-ի համար հավելվածը ամբողջովին վերամշակվել է, դրա աշխատանքի արագությունը բարձրացնելու և օգտագործումը առավել հարմար դարձնելու համար:
Այսօրվանից, App Store և Google Play ինտերնետ խանութներից հնարավոր է ներբեռնել Twitter-ի հետ աշխատելու նոր հավելվածները, որոնք տարածում են iOS-ի և Android-ի ծրագրային ապահովումը համապատասխանաբար:
Վերջին շրջանում Twitter-ը անցկացնում է ծառայության շուրջ ստեղծված էկոհամակարգի առավել խիստ վերահսկման քաղաքականություն:
Նշենք, որ Twitter-ի ակտիվ օգտատերերի լսարանը ամբողջ աշխարհում ավելի քան 200 մլն մարդ է ներառում:










