Հայտնի է դարձել Երկրից Արև ճշգրիտ հեռավորությունը
Միջազգային աստղագիտական միությունը ճշգրտել է Երկիր մոլորակից Արև ընկած հեռավորությունը, հայտնում է Вести-ն: Նման ճշգրտում տեղի է ունենում առաջին անգամ: Ըստ այդմ՝ հեռավորությունը կազմում է 149 597 870 700 մ:
Մինչ օրս աստղագիտության մեջ ամենակարևորը համարվող այդ մեծության առնչությամբ տարբեր թվեր էին հնչում՝ խառը հաշվարկների հիման վրա:
Առաջին անգամ Երկրից Արևի հեռավորությունը չափվել էր 1672թ.-ին, Ջովանի Կասինիի կողմից: Նա նշել էր 140 մլն կմ թիվը:
Նոր տվյալը, սակայն, գլոբալ հետևանքներ չի ունենա՝ բացառությամբ աստղագետների հանրույթի, որոնք մի քանի տարի տևած վիճաբանություններից հետո ի վերջո միաձայն որոշել են հիմք ընդունել նոր հաշվարկը և հետագա հետազոտությունները կառուցել դրա հիման վրա:










