Մինչև 2030թ. աշխարհի 40 երկրների բնակչության կեսից ավելին գեր է լինելու. զեկույց
Ամերիկյան առողջապահական հիմնադրամը Ռոբերտ Վուդ Ջոնսոնի հիմնադրամի հետ համատեղ նոր զեկույց է հրապարակել, ըստ որի՝ առաջիկա 20 տարվա ընթացքում գիրացում կգրանցվի աշխարհի մոտ 4 տասնյակ երկրների բնակչության 50 տոկոսից ավելիի շրջանում, հայտնում է NY Daily News-ը: Եվս 50 երկրներում գիրության ցուցանիշը կկազմի 44 տոկոս:
«Եթե դուք կարծում եք, որ ամերիկացիները գեր են, սպասեք 20 տարի», - գրել է NY Daily News-ը:
Իսկ գիրացման հետ կապված ամենամյա բժշկական ծախսերը մինչև 2030թ-ը կարող են գերազանցել 66 մլրդ ԱՄՆ դոլարը:










