Չինաստանը մարտական պայմաններում վերլուծել է կղզիների վրա հարձակումը
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը, որը Արևելա-Չինական ծովում զորավարժություններ է անցկացնում, շաբաթ օրը իրականացնում էր պայմանական թշնամու ոչնչացումը անմարդաբնակ կղզում, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Գրոհը իրականացվում էր ինչպես ծովից, այնպես էլ օդից:
Չինաստանի զինվորականները սովորում էին տարբեր տիպի զինատեսակներից տարածքի գնդակոծումը, պայմանական թշնամու ուժերի ոչնչացումը և դեսանտավորումը: Չինաստանի զինուժի հրամանատարության ներկայացուցիչների խոսքերով, անձնակազմը գերազանց է գործել:
Հատկանշական է այն, որ զորավարժությունները անցնում են Չինաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների խիստ լարվածության ֆոնին` նույն Արևելա-Չինական ծովում վիճելի կղզիների պատճառով:
Կողմերից յուրաքանչյուրը դրանք իրենն է համարում: Պեկինի և Տոկիոյի այդ հարցով բանակցությունները դեռ արդյունք չեն տվել:










