Կադաֆիին սպանել են ֆրանսական հատուկ ծառայությունները. Լիբիայի անցումային կառավարության նախկին ղեկավար

22:36 • 29.09.12

Տրիպոլիից պաշտոնտար անձիք երկրի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի սպանության նոր վարկած են առաջ քաշել, հաղորդում է Life News Online-ը:


Լիբիայի անցումային կառավարության նախկին ղեկավար, իսկ ներկայում վարչապետի պաշտոնի թեկնածու Մահմուդ Ջաբրիլի հայտարարության համաձայն, գնդապետին սպանել են օտարերկրյա հատախուզական ծառայության գործակալները:


«Հատուկ ծառայության գործակալները խառնվել էին հեղափոխական բրիգադների հետ, որ ոչնչացնեին Կադաֆիին», - հայտարարել է Ջաբրիլիn եգիպտական հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Լիբիացի բարձրաստիճան քաղաքական գործչի խոսքերը ամրապնդել են լիբիական նախկին առաջնորդի մահվան վերաբերյալ երկրում շրջանառվող լուրերը:


Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ֆրանսիայի այդ ժամանակվա կառավարությունը, նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորությամբ ակտիվորեն աջակցում էին ՆԱՏՕ-ի Լիբիայում հեղաշրջում կատարելու գործողությունը: Իսկ երկրի հատուկ ծառայությունները մեծ ծավալի աշխատանք են կատարել նպատակին հասնելու համար: