Պակիստանում սպանվել է առևանգումների գործով բրիտանացի կարևոր վկան

23:12 • 29.09.12

Մեծ Բրիտանիայի 55-ամյա բնակիչ Մալիկ Իքբալը, ով Պակիստանում առևանգումների գործով գլխավոր վկա էր, սպանվել է 3 դիմակավորված անհայտ անձանց կողմից Ռավալպինդի քաղաքում, հաղորդում է BBC-ն:


Իքբալը առևանգվել էր 2011թ. սեպտեմբերին և 20 օր պատանդ պահվել: Այդ ընթացքում նա կապված էր մահճակալին: Առևանգողները այդ ընթացքում նրան միայն թեյ և բլիթներ էին տալիս:


Չորս երեխաների հայրը, բրիտանական Բրեդֆորդ քաղաքից վերադարձել էր Պակիստան դատական պրոցեսին մասնակցելու համար:


Նրա ընկերոջ` Ռեզա Ահմեդի խոսքով, Իքբալը շատ վճռական էր տրամադրված ցուցմունք տալու հարցում:
Ահմեդը և զոհվածի ընտանիքը կոշտ քննադատության են ենթարկել Պակիստանի իշխանություններին կարևոր վկայի անվտանգությունը չապահովելու համար: