Ավստրիայում ինքնաթիռ է կործանվել

17:59 • 30.09.12

Ավստրիայի արևմուտքում Cessna մակնիշի մասնավոր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը՝ վկայակոչելով ավստրիական ոստիկանության տվյալները։


Ավստրիական Ինսբրուկ քաղաքից Իսպանիա ուղևորվող օդանավն ընկել է թռիչքից 20 րոպե անց, 1 600 մ բարձրությունից։

Բոլոր զոհերն Ավստրիայի քաղաքացիներ են։

 

Ներկայում ավստրիական իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառները։