Facebook-ի լուսանկարի պատճառով Բանգլադեշում բուդդիստական տաճարներ են այրել
Հազարավոր մուսուլմաններ այսօր հարձակվել և այրել են Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող բուդդիստների տներն ու տաճարները՝ Facebook սոցիալական ցանցում տեղադրված մի լուսանկարի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, լուսանկարում պատկերված է եղել, թե ինչպես են այրում Ղուրանը։
Տեղի իշխանությունների գնահատականներով՝ անկարգություններին մասնակցել է շուրջ 25 հազար մուսուլման։ Հարձակման են ենթարկվել հարյուրավոր տներ և առնվազն 5 բուդդիստական տաճար։
Անկարգությունները տեղի են ունեցել ոչ մեծ Ռամու քաղաքում, որտեղ հիմնականում բուդդիստներ են բնակվում։
Այս պահի դրությամբ տուժածների կամ ձերբակալվածների մասին տեղեկություններ տեղի չեն ունեցել։
Բանգլադեշում կրոնական դրդապատճառներով բախումներ տեղի են ունենում պարբերաբար, սակայն բուդդիստները կազմում են երկրի բնակչության ընդամենը 1 տոկոսը և նման բախումների նրանք հազվադեպ են մասնակցում։










