Թուրք-սիրիական սահմանին 800 հա անտառապատ տարածք է այրվել

19:08 • 30.09.12

Սիրիայի Իդլիբ քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհները լուրջ դժվարություններ են ստեղծել Թուրքիայի Հաթայի շրջանում։
 

Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, այրվել է 750-800 հեկտար անտառային տարածք։ Թուրքական կողմը փորձել է մարել սահմանի 10-12 կմ երկայնքով տարածված հրդեհը։ Այդ աշխատանքները, որոնց նաև ինքնաթիռներ են մասնակցել, տևել է շուրջ 41 ժամ։

 

Կրակը մոտեցել է բնակավայրերին, որոշ ճանապարհներ փակվել են երթևեկության համար, անվտանգության նկատառումներով որոշ շենքերի բնակիչներ, այդ թվում՝ մեկ ոստիկանական բաժանմունքում գտնվողները, տարհանվել են։

 

Հրդեհը հնարավոր է եղել վերահսկողության տակ վերցնել միայն այսօր առավոտյան։ Այժմ Թուրքիայում հաշվարկում են վնասները։