Իրանում Reuters–ի ղեկավարը մեղավոր է ճանաչվել սուտ հրապարակումների համար

21:30 • 30.09.12

Իրանի մամուլի հարցերով դատարանը մեղավոր է ճանաչել Reuters գործակալության թեհրանյան բյուրոյի ղեկավար Փարիսա Հաֆեզին, ով պատասխանատու է հոդվածի վերնագրի հրապարակման համար, որում արևելյան մարտարվեստ ուսումնասիրող իրանցի կանայք անվանվել էին ապագա վարձու մարդասպաններ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Դատավորներից
մեկի` Ալի Ակբար Քասայանի խոսքով, Հաֆեզին մեղավոր է ճանաչվել քարոզչական բնույթ կրող մի շարք խախտումների մեջ, մասնավորապես, նա Իրանի կառավարության նկատմամբ կեղծ մեղադրանքներ է ներկայացրել վարձու մարդասպաններ նախապատրաստելու վերաբերյալ:


«
Լրատվական գործակալությունը մեղավոր է Իրանի դեմ քարոզչություն իրականացնելու և կեղծ տեղեկություններ տարածելու մեջ` հասարակական կարծիքը ալեկոծելու նպատակով», - ասվում է իրանական Press TV հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:



Հիշեցնենք, որ մարտի վերջին Իրանի իշխանությունները կասեցրել էին Reuters գործակալության թեհրանյան բյուրոյի բոլոր լրագրողների հավատարմագրերը «կին նինձյաների» մասին տեսանյութի և հոդվածի հրապարակումից հետո: