Ահաբեկչությունների շարք Իրաքում. զոհվել է 17 մարդ

13:03 • 30.09.12

Իրաքում այսօր վաղ առավոտյան  մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ։
 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում անելով Reuters-ին, ահաբեկիչների հիմնական թիրախում եղել են ոստիկանական բաժանմունքները։


Պայթյուններ
իրականացնելու համար ահաբեկիչները ականապատ մեքենաներ են օգտագործել։
 

Ամենամեծ պայթյունը տեղի է ունեցել Թաջի քաղաքում՝ մայրաքաղաք Բաղդադից 20 կմ հեռավորության վրա։ Հերթականությամբ պայթել են երեք ավտոմեքենաներ, զոհվել է 8 մարդ։
 

«Ֆրանս պրեսս» գործակալության տվյալներով՝ վիրավորվել է 30 մարդ։

Այս ամսվա սկզբից Իրաքի ողջ տարածքում ահաբեկչությունների ընթացքում զոհվել է շուրջ 100, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ։