Վրաստանի ընդդիմության առաջնորդը չի քվեարկի ընտրություններին
Վրաստանի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ում գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան համարվում է իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնական մրցակիցը վաղը կայանալիք ընտրություններում, հրաժարվել է քվեարկությանը մասնակցությունից։
Հատուկ նրա համար փոփոխություններ են կատարվել օրենսդրությունում, որպեսզի նա, լինելով Ֆրանսիայի քաղաքացի, կարողանար մասնակցել ընտրություններին։
«Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ Բիձինա Իվանիշվիլին մտադիր չէ օգտվել սահմանադրական փոփոխություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է կոալիցիայի մամուլի խոսնակ Մայա Փանջիկիձեն։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, վաղը, սակայն, ընդդիմադիրը կնոջ հետ կայցելի Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկը, բայց քվեարկությանը կմասնակցի միայն կինը։










