Ճապոնական գործարանում տեղի ունեցած հրդեհը կարող է աշխարհում տակդիրների դեֆիցիտի հանգեցնել
Ճապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունն ու դրան հաջորդած հրդեհը կարող են հանգեցնել տակդիրների արտադրության լուրջ խափանման, հաղորդում է BBC-ն:
Nippon Shokubai ընկերությունը, որին պատկանում է քիմիական գործարանը, աշխարհում գերներծծող պոլիմերների արտադրության 20%-ն է զբաղեցնում, այդ պոլիմերներն օգտագործվում են տակդիրների արտադրության մեջ:
Հրդեհից լրջորեն տուժած գործարանը տարեկան ավելի քան 320 հազար տոնա մոլիմեր է արտադրում:
Nippon Shokubai-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենց արտադրած գերներծծող պոլիմերների պահանջարկն այնքան մեծ է, որ գործարանը գերծանրաբեռնված էր աշխատում, իսկ ընկերությունը նախատեսում էր այլ երկրներում նոր գործարաններ հիմնել:
Հիշեցնենք, որ պայթյունի և հրդեհի հետևանքով մեկ հրշեջ է զոհվել, ևս 35 մարդ վնասվածք է ստացել:










