Իսրայելի արտգործնախարարն Իրանում եգիպտական սցենարով հեղափոխություն է կանխատեսում
Իրանում կարող է ժողովրդական ապստամբություն բարձրանալ Եգիպտոսում 2011թ. տեղի ունեցածի օրինակով, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը «Հաարեց» պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ընդդիմության բողոքի ակցիաները, որոնք տեղի ունեցան Իրանում 2009թ., կրկնվելու են, սակայն շատ ավելի մեծ թափով», - ասել է Լիբերմանը:
Նա նշել է, որ իրանցիները զգում են տնտեսական անկման մոտ լինելը, «երկրում տեղի է ունենում ազգային արժույթի արժեզրկում, հիմնական ապրանքների պակաս է զգացվում, աճում է հանցագործության մակարդակը»:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի սկզբին Եգիպտոսում անցկացված բողոքի ակցիաները հանգեցրին մոտ 30 տարի երկիրը կառավարած Մուբարաքի ռեժիմի տապալմանը։










