Լիբիայում բնակչությունը զանգվածային կերպով զենքը հանձնում է բանակին
Լիբիայի բանակը մինչև երկուշաբթի երկարաձգել է բնակչության կողմից զենք-զինամթերքի հանձնման ժամկետը:
Երկրի իշխանությունները շաբաթ օրը քաղաքացիներին կոչ էին արել հանձնել իրենց մոտ եղած անձնական զենքերը, հաղորդում է BBC-ն:
Ինքնակամ զենք-զինամթերքը հանձնածները հնարավորություն կունենան խաղարկությունների և մրցույթների մասնակցել և նվերներ շահել, այդ թվում և ծնկադիր համակարգիչներ:
Բենղազի և Տրիպոլի քաղաքներում արդեն հարյուրավոր ավտոմատներ, նռնականետեր, ականներ են հանձնվել, ինչպես նաև մեկ զրահամեքենա:










