Մադրիդում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել

11:20 • 30.09.12

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում բողոքի բազմահազարանոց ակցիաները վերաճել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումների, տեղեկացնում է Associated Press-ը։


Բյուջեի
ծախսերի կրճատման դեմ ուղղված ակցիաները երեկ ողջ օրվա ընթացքում խաղաղ ընթացք են ունեցել, սակայն կեսգիշերից հետո Ոստիկանությունը փորձել է ցրել Մադրիդի կենտրոնում՝ խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին։
 

Ոստիկանները ռետինե մահակներ են օգտագործել, ինչին ի պատասխան՝ ցուցարարները իրավապահների ուղղությամբ շշեր և քարեր են նետել։


Բախումների ընթացքում վիրավորվել է 2 մարդ, 12 մարդ ձերբակալվել է։


Associated Press-ի թղթակիցը, ով եղել է դեպքի վայրում, պատմել է, որ Ոստիկանությունն այնպես է ծեծել մի ցուցարարի, որ նրան տեղափոխել են շտապօգնության մեքենայով։


Վերջին մի քանի օրերին սա արդեն բողոքի երկրորդ ակցիան է Մադրիդում, որն ավարտվում է իրավապահների հետ բախումներով։