ԼՂՀ–ում 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

11:45 • 30.09.12

Ադրբեջան-ԼՂՀ սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք, այսօր՝ ժամը 09.15-ին տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների կայքը։


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:


Ժամը 09.18-ին երկրաշարժին հետևել է 1 հետցնցում 3 մագնիտուդով: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում 3 բալ: