Հոկտեմբերի 1-ից Բրիտանիայում հնարավոր կլինի ամուսնանալ օրվա ցանկացած ժամի

20:14 • 30.09.12

Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի 1-ից հնարավոր կլինի ամուսնանալ և քաղաքացիական միություններ հաստատել օրվա ցանկացած ժամին, հաղորդում է vesti.ru պարբերականը:



Վերջին 176 տարիների ընթացքում երկրում հնարավոր չէր ամուսնական միություն հաստատել ժամը 18:00–ից մինչև 8:00-ն: Գիշերը ամուսնանալու արգելքը սահմանվել էր 1836թ.՝ գաղտնի ամուսնությունների դեմ պայքարի համար:



Օրենքի ուժը կորցրած ճանաչելը, տեղական լրատվամիջոցների տեղեկություններով, կոչված է երկրի քաղաքացիներին առավել մեծ ընտրության հնարավորություն տալ և կրճատել ամուսնանալու համար սպասողների հերթերը: