Սաակաշվիլին իր կողմնակիցներին համախմբվելու կոչ է արել (լուսանկարներ, տեսանյութ)

00:50 • 30.09.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շաբաթ օրը երեք ցույցի է մասնակցել հանդես գալով ելույթներով «Միացյալ ազգային շարժման» իր կուսակիցների առջև Փոթիում, Բաթումիում և Օզուրգեթիում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Նա ցույցի հավաքվածներին կոչ է արել ընտրություններին աջակցել իշխող կուսակցությանը:


Թբիլիսիում շաբաթ օրը ընդդիմության կողմնակիցները հանրահավաքի են դուրս եկել, և վրացի փորձագետների գնահատականնեով, ցույցի մասնակիցների թիվը հասել է 100 հազարի։
 

Ընդդիմության ևս մեկ ցույց է տեղի ունեցել Քութաիսի քաղաքում, որտեղ հացաքվել է ավելի քան 20 հազար մարդ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի, հոկտեմբերի 1-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:



Լուսանկարները՝ Միխեիլ Սաակաշվիլիի Facebook-ի էջից
Տեսանյութը՝ Միխել Սաակաշվիլիի Youtube-ի էջի