Վրաց սահմանապահները ռուսական նավ են կալանել

17:17 • 30.09.12

Ծովագնացության կանոնները խախտելու համար վրաց սահմանապահները ռուսական նավ են կալանել։  Վրաստանի սահմանապահ ծառայությունից Trend-ին հայտնել են, որ RUBY նավը կալանվել է Փոթի նավահանգստում։

 

Նավարկության կանոնները խախտելու համար RUBY-ն տուգանվել է 50 000 լարի (1 դոլարը՝ 1,65 լարի) գումարի չափով։


Վերջին 5 տարիներին Վրաստանի ջրային տարածքներում նավարկության կանոնների, ծովի աղտոտման և այլ խախտումների համար կալանվել է ավելի քան 100 օտարերկրյա նավ, այդ թվում՝ ռուսական։ Տուգանքը վճարելուց հետո նավերն ազատ նավարկության իրավունք են ստացել։