Շվարցենեգերը պատմել է Ստալոնեի նախկին կնոջ հետ իր սիրային կապի մասին (տեսանյութ)

21:31 • 30.09.12

Հայտնի դերասան, մարզիկ և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերի հուշագրությունների գիրքը սկանդալների տեղիք է տալիս: Հայտնի է դարձել, որ ծայրահեղ անկեղծ Շվարցենեգերն իր «Ամեն բան հիշել» գրքում պատմել է ևս մեկ միջադեպի` դերասանուհի Բրիջիթ Նիլսենի հետ սիրային կապի մասին, ով հետագայում դարձել է Սիլվեստեր Ստալոնեի կինը, հաղորդում է Associated Press գործակալությունը:

 

1985թ. Շվարցենեգերը և Բրիջիթ Նիլսենը միասին նկարահանվել են «Կարմրահեր Սոնյա» (Red Sonja) ֆիլմում: Նկարահանումների ընթացքում դերասանների մոտ սիրային փոխհարաբերություններ են ծագել, չնայած նրան, որ «Երկաթյա» Առնին արդեն ապրում էր իր ապագա կնոջ` Մարիա Շրայվերի հետ:


Ինքը՝ Բրիջիթ Նիլսենը, ով անմիջապես «Կարմրահեր Սոնյա» ֆիլմից հետո ամուսնացել է Սիլվեստեր Ստալոնեի հետ, նույնպես սեփական մեմուարների գրքում գրել է Շվարցենեգերի հետ հարաբերությունների մասին: Դերասանուհին գրել է, որ այն ժամանակ նույնիսկ չէր ենթադրում, որ Առնոլդի և Մարիայի միջև որևէ լուրջ բան կա:

 

Շվարցենեգերն իր «Ամեն բան հիշել» գրքում պատմել է իր կյանքի բոլոր մութ դրվագների, նույնիսկ իր կենսագրության ոչ գովելի փաստերի, ներառյալ՝ արտամուսնական կապից ծնված որդու մասին:

http://filmpro.ru/media/images/original/original17311503.jpg

Շվարցենեգերը և Բրիջիթ Նիլսենը «Կարմրահեր Սոնյա» (Red Sonja) ֆիլմում: