Սիրիայում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 4 մարդ է զոհվել
Սիրիայի հյուսիս-արևելքում մահապարտ ահաբեկիչը ավտոմքեքենա է պայթեցրել շենքի մոտ, որտեղ բնակվում են հատուկ ծառայությունների աշխատակիցները, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Սիրիայի պետական լրատվամիջոցներին:
Սիրիական հեռուստատեսության տեղեկություններով, Դամասկոսից 700 կմ հեռավորության վրա գտնվաղ քրդական Ղամիշլի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ և ավելի քան 10-ը վիրավորվել:
Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ զոհվել է 8 մարդ, նվազագույնը 15 մարդ «ծանր վիրավոր է»: Նրանց խոսքով, պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտ:










