Սյունիքում «Մայա սեմյա»–ի «Գազել»–ը շրջվել է ձորը, վարորդը հոսպիտալացվել է

08:21 • 04.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 3-ին՝ ժամը 23.33-ին, տեղեկություն է ստացվել, որ Նորավան-Գորիս ավտոճանապարհի 12–րդ կմ–ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռ չբացահայտված հանգամանքներում «Մայա սեմյա» կազմակերպությանը պատկանող «Գազել» մակնիշի 209 ԼՕ 67 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի:


Հրշեջ-փրկարարները վերացրել են գազի արտահոսքը: Մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ 1965 թ. ծնված Գագիկ Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է: