Կիպրոսի նախագահը հրաժարվում է Հունաստանի օրինակով երկրի փրկության ծրագրից

00:51 • 04.10.12

Կիպրոսը չի համաձայնի ընդունել օտարերկրյա վարկատուների վարկային օգնությունը ներկա պայմաններով, հաղորդում lenta.ru-ն` հղում կատարելով երկրի նախագահ Դմիտրիս Քրիստոֆիասի հունական հեռուստատեսությանը տված հարցազրույցին:

 

Կիպրոսի նախագահի խոսքով, ճգնաժամի դեմ պայքարի «նեոլիբերալ» մեթոդը կործանարար է: «Դա հստակ երևում է Հունաստանի օրինակով», - նշել է նա:


Նա վստահեցրել է, որ երբեք չի համաձայնվի վարկային գործարքի, որը երկրին կպարտավորեցնի վաճառել շահութաբեր ձեռնարկությունները և հրաժարվել, սղաճի պարագայում, աշխատավարձերի բարձրացումից:


Ինչպես Կիպրոսի, այնպես էլ Հունաստանի տնտեսման ծրագիրը մշակել է Եվրոպական կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրահանձնաժողովի կողմից:

Աթենքը արդեն ավելի քան 2 տարի հետևում է այդ ծրագրին, սակայն այդ ընթացքում հունական տնտեսությունը չի կարողացել վերադառնալ տնտեսական աճի և հաղթահարել գործազրկության ահագնացումը:


Դմիտրիս Քրիստոֆիասը հայտարարել է, որ Կիպրոսը օգնությունից կտրականապես չի հրաժարվում, այլ իր հակընդդեմ առաջարկն է կատարում: Նախագահը վախենում է, որ տնտեսման միջոցառումները, որոնք վարկերի դիմաց առաջարկվում են պարտատերերի կողմից, կհանգեցնեն տնտեսության հետագա կրճատմանը, որը առանց այդ էլ ռեցեսիայում է գտնվում` այս տարի սպասվում է ՀՆԱ-ի 1,5 %-ի կրճատում:


Վարկերի ծավալը, որը Կիպրոսը խնդրել է միջազգային վարկատուներից, ոչ պաշտոնական տվյալներով, կազմում է 10-13 մլրդ եվրո: