Եգիպտոսցի միլիարդատերն ազատազրկման է դատապարտվել՝ փողերի լվացման համար
Եգիպտական դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել եգիպտոսցի միլիարդատեր, մետաղագործության մագնատ Ահմեդ Էզզին, հայտնում է Associated Press-ը:
Էզզը մեղավոր է ճանաչվել փողերի լվացման համար: Նրա կարողությունը գնահատվում է 19.5 մլրդ եգիպտական ֆունտ՝ մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար:
Ահմեդ Էզզը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի շրջանի գործիչ է, եղել է նրա՝ այժմ ցրված կուսակցության առաջնորդներից մեկը: Անցած տարի Էզզը դատապարտվել էր նաև 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար:
Էզզը ձերբակալվել էր Մուբարաքի ռեժիմի տապալումից օրեր անց՝ 2011-ի փետրվարին:










