Ֆրանսիան ցանկանում է խստացնել ահաբեկչության դեմ պայքարի օրենքը
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մի շարք փոփոխություններ կատարել հակաահաբեկչական օրենսդրության մեջ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի քրեորեն հետապնդել այն քաղաքացիներին, որոնք գրանցվել են գրոհայինների նախապատրաստման ճամբարներում, հաղորդում է BBC-ն:
Սպասվում է, որ այդ միջոցառումը հնարավորություն կտա կանխել մեկուկես տարի առաջ Թուլուզում տեղի ունեցած ահաբեկչության տիպի միջադեպերը: Այդ ժամանակ Ֆրանսիայի քաղաքացի Մոհամմեդ Մերան կրակ էր բացել տեղի դպրոցներից մեկի մոտ` սպանելով 7 մարդու:
Այդ սկանդայալին միջադեպից հետո նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել էր ուժեղացնել ծայրահեղականության դրսևորումների դեմ պայքարը և չէր բացառել ծայրահեղական բովանդակություն ունեցող կայքեր այցելելու համար պատասխանատվության ներմուծումը:
Նոր օրենքի համաձայն, որը կարող է ուժի մեջ մտնել արդեն մինչև տարեվերջ, ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվողին 10 տարվա ազատազրկում կսպառնա:










