Երևանում 16-ամյա աղջիկը տանից դուրս է եկել ու չի վերադարձել

09:40 • 04.10.12

Երևանի Աճառյան փողոցի բնակչուհի, 16-ամյա Էլիտա Արտակի Մարկոսյանը այս տարվա հուլիսի կեսերից տանից դուրս է եկել և չի վերադարձել: 


Ըստ Ոստիկանության կայքի՝ վերջին անգամ նրան տեսել են սեպտեմբերի 23-ին` Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետից գնումներ կատարելիս:


Աղջկա արտաքին տվյալներն են` հասակը 155 սմ, նիհարավուն կազմվածքով, օվալաձև դեմքով, շիկահեր, երկար մազերով, սպիտակամորթ, շագանակագույն աչքերով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով, շրթունքի աջ հատվածում` փոքրիկ սպի:


Էլիտա Մարկոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 24-02-02, 28-02-02 հեռախոսահամարներով: