Հունաստանը 100 մլն եվրո կծախսի Ֆորմուլա 1-ի մրցուղի կառուցելու համար

10:17 • 04.10.12

Հունաստանի կառավարությունը պատրաստվում է 100 մլն եվրո տրամադրել Ֆորմուլա 1-ի համար նախատեսված մրցուղու կառուցման համար, չնայած այն հանգամանքին, որ երկիրը գտնվում է բավական ծանր տնտեսական ճգնաժամի մեջ, իսկ եվրոգոտուն անդամակցության շարունակման հարցը դեռևս անորոշ է, գրում է Euromag-ը՝ հղում անելով Greece Today-ին։

 

Նախնական որոշման համաձայն՝ մրցուղին կկառուցվի Պատրաս քաղաքում, ինչը հնարավորություն կտա հետագայում հյուրընկալել Ֆորմուլա 1-ի հեղինակավոր մրցաշարերը։

 

Սակայն կառավարության նման «շռայլ» որոշումը կարող է քննադատությունների լուրջ ալիք բարձրացնել հույների շրջանում, ովքեր վերջին ամիսների ընթացքում իշխանությունների կողմից կիրառվող տնտեսական խիստ միջոցառումների պատճառով բազմաթիվ զանգվածային ցույցեր ու գործադուլներ են իրականացրել։