Իվանիշվիլին հայտարարել է, որ անձամբ ծանոթ չէ ոչ Պուտինի, ոչ Մեդվեդևի հետ

16:08 • 04.10.12

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Forbes ամսագրի ռուսական տարբերակին տված հարցազրույցում հայտարարել է, որ անձամբ ծանոթ չէ ՌԴ նախագահի և վարչապետի հետ, հայտնում է newsgeorgia.ru-ն։


«Պուտինի և Մեդվեդևի հետ անձամբ երբեք չեմ հանդիպել, սակայն, կարծում եմ, որ պարտավոր եմ անել ամեն ինչ Ռուսաստանի հետ ընկերական հարաբերությունները վերականգնելու համար, նպաստել դրանց»,- հայտարարել է Իվանիշվիլին։


Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանում շատ ընկերներ ունի և շատ լավ ծանոթ է գործարար շրջանակների ներկայացուցիչների, մտավորականների և գիտնականների հետ։


«Մենք շատ լավ գիտենք միմյանց, նման մշակույթներ ունենք, դարերով ապրել ենք միասին»,-ասել է նա։


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, «Վրացական երազանք»-ի առաջնորդը հարցազրույցներից մեկում նշել էր, որ իր առաջնահերթությունների թվում է  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։