Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը ցրել է երկրի խորհրդարանը
Հորդանանի թագավոր Աբդալլա երկրորդը ցրել է երկրի խորհրդարանը, որպեսզի վաղաժամ ընտրություններ նշանակվի երկրի օրենսդիր ժողովում, հաղորդում է BBC-ն:
Ինչպես հաղորդվում է, երկրի խորհրդարանը ցրելու վերաբերյալ որոշումը միապետը կայացրել է զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, որոնց մասնակիցները քաղաքական բարեփոխումներ են պահանջում:
Վաղաժամ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, պետք է կայանան մինչև տարեվերջ, սակայն քվեարկության ճշգրիտ ժամկետը դեռ չի հաղորդվում:
Ժողովրդի ընտրյալների նախորդ գումարումը վաղաժամ ցրվել էր 2009թ. նոյեմբերին:










