Թալանել են ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրի բնակարանը
Անհայտ անձիք թալանել են հայտնի ամերիկյան դերասանուհի Ջուլիանա Մուրի առանձնատունը, գողացվել է ավելի քան 127 հազար ԱՄՆ դոլարի աժեքավոր իրեր, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Գողացված իրերի շարքում կան վզնոցներ, ապարանջան և թանկարժեք ժամացույցներ, որոնցից մի քանիսը արտադրվել է ֆրանսիական հայտնի Cartier ընկերության կողմից:
Ոստիկանները նշում են, որ դերասանուհու տանը վերանորոգման աշխատանքներ են ընթանում, և այդտեղ մշտական մուտք է ունեցել 15-28 աշխատող: Գործի շրջանակներում դեռ ձերբակալվածներ չկան:
Դերասանուհի Ջուլիանա Մուրը «Էմմի» մրցանակի դափնեկիր է, ինչպես նաև 4 անգամ առաջադրվել է «Օսկարի»:










