Չինաստանում սողանքի հետևանքով դպրոց է փլվել՝ դառնալով 19 աշակերտների մահվան պատճառ

11:35 • 04.10.12

Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում ուժեղ սողանքի հետևանքով դպրոց է փլվել, ինչն էլ դարձել է 19 աշակերտների մահվան պատճառ, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները, ովքեր լայնածավալ աշխատանքներ են իրականացնում ողջ մնացածներին փրկելու ուղղությամբ։

 

Մոտակա բնակելի շինությունների բոլոր բնակիչներն անվտանգության նկատառումներով տարհանվել են։