Լիբիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարան
Բողոքի ցույց կազմակերպած բազմությունը ներխուժել է Լիբիայի խորհրդարան՝ իր անհամաձայնությունը հայտնելու նոր կառավարության կազմի կապակցությամբ, հաղորդում է BBC-ն:
Հիմնականում դրանք լիբիական Զավիա և Զուվարա քաղաքների բնակիչներն են, որոնք պնդում են, թե մեծ ավանդ են ներդրել Կադաֆիի վարչակարգի դեմ պայքարում, սակայն այժմ իրենց շահերը ներկայացված չեն:
Լիբիական խորհրդարանականները քննարկում են նշանակումները, որոնց մասին չորեքշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Մուստաֆա Աբուշագուրը:
Շատերը քննադատել են կառավարության նոր կազմը դրանում լիբերալ հատվածի ներկայացուցիչների բացակայության համար:










