Լուկաշենկոն մտադիր է վերադարձնել Վրաստանն ԱՊՀ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է վերադարձնել Վրաստանն Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների շարքերը, հայտնում է vz.ru-ն։
«Կարծում եմ, որ հաջորդ տարի ԱՊՀ գագաթաժողովը, ամենայն հավանականությամբ, կկայանա Մինսկում։ Այդ իսկ պատճառով, ես ամեն ինչ կանեմ Վրաստանն ԱՊՀ վերադարձնելու համար»,- Mир հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախագահը։
Լուկաշենկոն հայտարարել է, որ «վրաց քաղաքական գործիչների համար դա կլինի ոչ մեծ ծանրաբեռնվածություն»։
«Վստահ եմ, որ եթե նույնիսկ Սաակաշվիլիի կուսակցությունը հաղթանակ տաներ խորհրդարանական ընտրություններում, միևնույն է՝ Միխեիլ Սաակաշվիլին հաջորդ տարի կդառնար ԱՊՀ անդամ»,- ասել է Բելառուսի նախագահը։
Վրաստանն ԱՊՀ-ի կազմում ընդգրկվել էր 1993թ. վերջին և դարձել վերջին 12-րդ մասնակիցը, իսկ լքել էր այն առաջինը 2008թ.-ի ռուս-վրացական պատերազմից հետո։










