Վանաձորում 21-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել

09:28 • 04.10.12

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 3-ին՝ ժամը 21.00-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Մյասնիկյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Էդգար Մ.-ին: 


Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ անձնական խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 0,7 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող կանաչ զանգված:


Էդգար Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն և այն չորացրել է ծխելու միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: