Արշակունյաց պողոտայում վրաերթի են ենթարկել 25-ամյա աղջկա և դիմել փախուստի

09:30 • 04.10.12

Անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 1 շենքի դիմաց հոկտեմբերի 2-ին՝ ժամը 05.00-ին, վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Լուսինե Պ.-ին, պատճառել մարմնական վնասվածքներ և, թողնելով պատահարի վայրը, հեռացել: 


Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: