Երևանի Ռիգայի փողոցում վրաերթի են ենթարկել 2-րդ դասարանցի աշակերտուհու

09:40 • 04.10.12

«Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18.30-ին, Երևանի Ռիգայի փողոցում վրաերթի է ենթարկել 2-րդ դասարանցի մի աշակերտուհու։


Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:


Կատարվում է քննություն: