Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 39 միավոր «Իլ-476» ինքնաթիռ է գնել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել նորագույն «Իլ-476» տրանսպորտային ինքնաթիռների սերիական գնման համար, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Պայմանագիրը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, ով նշել է, որ այս պատվերը ամենախոշորն է ռուսական ավիաարդյունաբերության պատմության ընթացքում:
«Սա առաջին, փաստացի նոր ինքնաթիռն է, որը ռուսական ավիաարդյունաբերությունը արտադրել է վերջին 21 տարիների ընթացքում», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագան ասել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 140 մլն ռուբլի կտրամադրվի ՌԴ ՊՆ կարիքների համար 39 ինքնաթիռներ գնելու նպատակով։
Նոր ինքնաթիռը օդ բարձրացնելու համար 6 տարի է պահանջվել, հիշեցրել է ՌԴ նախագահը:
«Սա պարզապես վերականգնված «Իլ-76-ի» թռիչք չէ, այլ փաստացի նոր, բացարձակապես նոր ինքնաթիռ, որի 70%-ը ամբողջությամբ նոր է ստեղծվել»,- ասել է Պուտինը:
Իր բնութագրերով ինքնաթիռը որակապես գերազանցում է «Իլ-76»-ին հուսալիությամբ և հեռահարությամբ, ինչպես նաև ավելի տնտեսող է, իսկ բեռնատարողությունը բարձրացված է 20 տոննայով:
Վլադիմիր Պուտինը ավելացրել է, որ «Իլ-476»-ը շատ պահանջված ինքնաթիռ է:
«Մենք վստահ ենք, որ մեքենան պահանջարկ կունենա և մեր երկրում, և մեր հնարավոր օտարերկրյա գործընկերների մոտ», - ասել է Պուտինը:










