Մոսկվայում սպանված Սերգեյ Բեգլարյանը «վարձու մարդասպան էր» (տեսանյութեր)
Մոսկվայում հոկտեմբերի 1-ից 2-ի գիշերը երկու անհայտ անձանց կողմից իր Toyota Land Cruiser ավտոմեքենայում գնդակահարված 45-ամյա Սերգեյ Բեգլարյանը, քննության վարկածներից մեկի համաձայն, գումար էր վաստակում պատվիրված սպանություններ իրականացնելով, հաղորդում է Life News Online-ը:
Բեգլարյանի վարձած բնակարանում, որտեղ նա բնակվել է բացարձակապես միայնակ և ոչ մի հարևանի հետ չի շփվել, հայտնաբերվել է մի ամբողջ զինապահեստ` «Մակարով» և «Ստեչկին» տեսակի ատրճանակներ, փամփուշտներ և մարտական նռնակ:
Հանցավոր շրջանակների հետ Բեգլարյանի հնարավոր կապերի մասին քննիչները հետևություն են արել՝ ուսումնասիրելով այն, թե ինչպես է իրականցվել նրա սպանությունը:
«Ամեն բան արվել է այնպես, կարծես թե մարդասպանները ցանկացել են ինչ-որ մեկին նախազգուշացնել: Չափազանց ցուցադրական գնդակահարում է իրականացվել»,- Life News-ին հաղորդել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Հայտնաբերված զենքերը ստուգվում են տվյալների բազայով, պարզելու համար դրանց հնարավոր մասնակցությունը հնչեղ հանցագործություններում, պատմել է աղբյուրը:










