Ծեծկռտուք Կոնսերվատորիայի մոտ, հոսպիտալացվել է 19-ամյա երիտասարդ
Հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13.40-ին, հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993թ. ծնված Տիգրան Բ.-ն, որին, ըստ բժշկի հայտարարության, ծեծել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մոտ:
Ըստ Ոստիկանության կայքի՝ պարզվել է, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12.15-ին, հիշյալ վայրում վիճաբանության ժամանակ 1995 թ. ծնված Արամ Պ.-ն բռունցքով հարվածել է Տիգրան Բ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
Նույն օրը՝ ժամը 21.00-ին, Արամ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ըստ բժշկի տեղեկանքի` Տիգրան Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:










