Ռուս-ամերիկյան լրտեսական նոր սկանդալում ներքաշված է նաև մեկ հայ

22:29 • 04.10.12

ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից Հյուսթոնում ձերբակալված 8 անձանցից 4-ը ՌԴ քաղաքացիներ են, մնացածը` Ադրբեջանի, Ուկրաինայի և Ղազախստանի, մեկն էլ ծագումով հայ է, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով Հյուսթոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Զախարովին:


Նյու
Յորքի դատարանը նախօրեին 11 կասկածյալների մեղադրանք էր ներկայացրել Ռուսաստանին ռազմական նշանակության էլեկտրոնային սարքեր վաճառելու համար: Նրանցից 8-ը ձերբակալված են։


Ձերբակալվածների
թվում նշվում է նաև Լյուդմիլա Բաղդիկյանի անունը, ում քաղաքացիությունը դեռ պարզված չէ:


ԱՄՆ
իրավապահները նշյալ անձանց գործունեությանը հետևել են ավելի քան 2 տարի և մեղադրող կողմը պնդում է, որ ներկայացված մեղադրանքի հարյուրավոր ապացույցներ ունի:

 

Գործի հիմնական դերակատարներից մեկը` Ալեքսանդր Պոսոբիլովը ԱՄՆ-ում կացության իրավունք է ստացել 2008թ., մինչ այդ նա Ադրբեջանի քաղաքացի էր, որտեղ մինչ այժմ բնակվում են նրա կին ու դուստրը:


ԱՄՆ դատախազությունը պնդում է, որ Պոսոբիլովը ձերբակալվել է Հյուսթոնի միջազգային օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Սինգապուր և Մոսկվա:


Գործով անցնող այլ կասկածյալների թվում նշվում են Շավկատ Աբդուլաևը, Անաստասիա Դյատլովան, Սերգեյ Կլինովը, Յուրի Դյատլովը, Սևին Տիգաևան, Սվետլանա Զագոնը և Դմիտրի Շեգուրովը: